понедельник, 2 октября 2017 г.

Գիշերային Կապույտ



Մի՞թե քեզ թվաց
Թե աչքը կապո՜ւյտ
Միայն կապո՜ւյտ է մշուշում տեսնում,
Կապույտ անուրջնե՜ր կապույտի ներսում,
Կապույտ արցունքնե՜ր
Ու …կյա՜նքը կապույտ,

Բայց աչքը կապո՜ւյտ
Քո ա՜չքը տեսավ-
Անհո՜գ ու անփույթ,
Աչքդ ծիծաղեց մի մանկան վրա,
Որ ձե՜ռքը մեկնեց կրակին անգութ:

Եվ դո՞ւ…
Եվ դու ի՜նչ գիտես կապույտի մասին,
Միայն ապրե՜լ ես, ապրո՜ւմ ես և կա՜ս
Ուրիշի կապույտ երազի հաշվին

Կապույտ երազի թռչո՜ւնը կապույտ
Թռա՜վ ու ձուլվեց ամպերին,
Կապույտ երկինքը դարձավ պաշտամունք

Ու քեզ թվա՜ց թե՝
Կապո՜ւյտը միայն տեսնում է
Կապույտ…



Պոետի խոսքը



Հիշո՞ւմ ես ինչպես մենա՜կ թողեցիր,
Պարզված ձեռքերով, գիշերվա գրկո՜ւմ
Առանց համբույրի՜, գրկախառնումի՜,
Հեռացա՜ր՝ ինչպես
Օ՜րն է հեռանում:

Օ՜րն է հեռանում՝ լո՜ւյսը տանելով-
Թողնելով հույսի փոքրի՜կ  մի նշույլ՝
Ինչպես մանկության սե՜րն է մահանում,
Երբ հասունանո՜ւմ ես կամ
Հասո՜ւն ձևանում…
*
Լքված լինելը տհաճ զգացում է՝
Ասես հայացքիդ մեջ հայա՜ցք է ուրիշ,
Իսկ մնացա՜ծը կրկնություն է՝
Ների՜ր ինձ, ների՜ր,
Ների՜ր սիրելիս…

Բանաստեղծական թվաբանությամբ
Փորձեցի հաշվել թե ո՞րն է շատը՝
«Ներե՞լը»,  «Սիրե՞լը»  թե՞  «Լքե՜լը» կյանքում,
Ասեմ զարմանա՜ս՝ ստացվեց  «Լքե՜լը»…
Աստվա՜ծ իմ,
Ի՞նչ է կատարվում…
*
Գրկումս փշրվեց տհա՜ճ մի զգացում,
Արցունքոտ մի ձե՜ռք իջավ աչքերիս,
Այս բանաստեղծական ցնորված լեզո՜ւն
Լրիվ ուրի՜շ է
Մխիթարվելիս…

Էլ չե՛մ գրի քեզ իմ քնքշությունից,
Նեղսրտած հոգո՜ւց, խոնավ շուրթերի՜ց,
Դո՛ւ լքեցիր ինձ, բայց ե՛ս եմ ասում.
Ների՜ր ինձ, ների՜ր,
Ների՜ր սիրելիս…

Ասո՜ւմ եմ նաև թե՜  ներելո՞ւ ես՝
Ների՜ր գրկումդ՝ գլուխս կրծքիդ,
Ներիր շուրթերո՜վ, աչքերո՜վ ներիր -
Հիշիր թե ի՞նչքան
Շա՜տ ես տանջել ինձ:

(Ի՞նչեր եմ գրում), Սերդ հերթակա՜ն
Գիտե՜մ, որ դարձյալ կլինի պոե՜տ,
Կամ էլ քո սիրուց պոե՜տ կդառնա,
Քանզի քեզ իրո՛ք,
Անե՜ղծ, իրակա՜ն,

Միայն պոե՜տն է ի զորու սիրել …

ՎԵՐՆԱԳԻՐԸ ՎԵՐՋՈՒՄ



- Հե՜յ, Գարսո՛ն, Գարսո՛ն ինձ գինի՜…
Ու…անպատասխա՜ն,
Չէ՜, այս մատուցողից,
Պե՛տք է ազատվել  ի՜նչ էլ որ լինի:

Իսկ մատուցողը՝ Կյա՜նքն է ՝
Կյա՜նքը, իր թույնով՝  օրվա բաժակում,
- Գարսո՛ն, հաշի՜վը…
Ու ամե՜ն անգամ
Անցա՜ծ տարիներս է բերում դեմ անում…

Է՜խ, Գարսո՜ն, Գարսո՜ն,
Չսիրեցի՜ր ինձ,
Դո՜ւ էլ ճիշտն ասած ի՛նձ դուր չես գալիս,
Ու ես՝ ամե՜ն վայրկյան կյանքը սիրողս,
Ստիպվա՜ծ եմ թույն  խմել
Քո  Ճիվաղ ձեռքից:

………………………………………….

Դե՜,  բե՛ր հերթական բաժի՜նը թույնի,
Այսօր հարբե՜լ եմ ուզում անպայման,
Ուրբա՞թ է,
Շաբա՞թ,  կիրակի՞…
Ի՞նչ տարբերությո՜ւն,
Հե՜րն էլ անիծած…

Այսօր ուրի՜շ է, հարբե՜լ եմ ուզում,
Հաշիվ չե՛մ փակի անցած օրերից, 
Բե՜ր, ներկայացրու մնացած թո՜ւյնը,
Մնացածը քի՞չ է-
Քեզ ձեռք չի՞ տալիս:

………………………………………………

Բերե՜ց,  դե՛մ տվեց մի փոշո՜տ հայելի՝
Ցավից ճաքճքա՜ծ դե՜մքս էր այլանդակ,
Ու մի հարվածով միլիո՜ն մասերի
Կոտրեցի կյանքս - անցա՜ծ, գնացած:

Ինձ թվաց ցա՜վս եմ մասերի կիսել՝
Ապրե՜լս  մի քիչ թեթև կլինի,
… Հատակին ընկան  բազմաթի՜վ ցավեր…
Է՜խ, Գարսո՜ն, Գարսո՜ն,
- Գարսո՛ն, ինձ  գինի՜…

…………………………………………………

Ես մի մանկամարդ կնոջ եմ սիրել,
Կյա՜նքս եմ տվել- սե՜րս վայելի,
Դո՜ւրս է գալիս որ ցա՜վ եմ նվիրել,

Է՜խ, Գարսո՜ն, Գարսո՜ն,
Այս ի՞նչ արեցիր…



Նեղացած Աշուն



-1-
Թե Աշո՜ւնն այս
Տեսնես ի՞նչու
Մեզնից այսպես երե՜ս թեքեց,
… Ու ծառերին բեռնե՜ր դարձած-
Տերևներն իր գետի՜ն թափեց…

Կարծես լա՜ց է լինում, սգո՜ւմ
Ա՜յն միամիտ առվակի պես,
Որն ուզում էր ուռի՜ն ջրել,
Բայց ջրվո՜րը ճամփան փոխե՜ց՝
Իր մարգերն ու ա՜րտը ջրեց…

Թե՞ տխրել է, որ մեր սիրուց-    
Իր ծառերի բնին հենված
Համբույր չառա՜վ,
… Չգիտեի՜նք,
Թե սրտերին իրար սիրո՜ղ
Աշո՜ւնն այս ծե՜ր կհասկանա՞ …

-2-
Աշո՜ւն, մե՜նք էլ տերևի պե՜ս
Մեր ամա՜ռն ենք հիշում անցած,
Գուցե՞ վերջին ամա՜ռն էր թեժ,
Որ մեզ համար Աշո՜ւն դարձավ…

Աշո՜ւն գուցե՞  մտածում ես,
Թե սի՞րտ մնաց կատակելու,
Չէ՜,  սխալվո՜ւմ ես –
Ո՛չ սիրտ մնաց կատակելու
Ու ո՛չ էլ ո՜ւժ-
Ցավերը մեր պարտակելու…

Սերս հիմա իր աչքերով հատապտո՜ւղ-
Հեռո՜ւ-հեռվում…
Նո՜ւյն քո տխուր ա՜չքն է տեսնում,

Ու դողո՜ւմ է սիրտը նրա
Գետնին ընկած տերևի պես…
«…Թե Աշո՜ւնն այս
Տեսնես ի՞նչու

Մեզնից այսպես երե՜ս թեքեց»:

Մտքե՜ր, մտքե՜ր, մտքե՜ր…


Թե չլինեմ ես
էլ ո՞վ կգրի քո մասին այսպես,
Գիտե՞ս
թե ինչքան դանդա՜ղ է զարկում
Սի՜րտս առանց քեզ:

Գիտե՞ս,
Թե հողը ինչքա՜ն թեթև էր տանում
Իմ ներկայությունը,
Հիմա ասո՜ւմ է  թե  ծանրացե՜լ  եմ,
Ծա՜նր եմ առանց քեզ:

Գիտե՞ս, մեկն  ասաց անկեղծ.
- Ա՜յ  վա՜յ-բանաստեղծ,
Աշխարհը հո չկործանվե՞ց,
Ի՞նչ ես «վայ ու վույ»- դ  դրել,
Քանի՞ նման սե՜ր է եղել…
Մի՞թե արդեն չի՜ հեշտացել
Եվ՜ սիրելը,
Եվ՜ ատելը,
Չսիրե՜լն ու բաժանվելը…

Չէ՜,
Նմա՜նը դեռ չէ՜ր եղել,
Ապրել ահո՜վ,
Ապրել վախո՜վ,
Որ կարող է էլ չտեսնե՜ս,
Վերջին պահին ա՜չքդ փակես
Շշնջալով.
- Ես գնացի՜… առա՜նց քեզ տես:

Առանց նրա ապրել օրո՞վ,
Երբ օրե՜րդ արդեն հաշված
Ցվրվել են այսուայնտեղ,
Իսկ ժամերդ սղոցն առե՜լ
Սղոցում են նյա՜րդ ու ուղեղ.
- Չի՛ գա,
- Չի՛ գա,
- Ի՞նչու սպասել…

Չէ՜, ոչի՜նչ էլ չի՛ հեշտացել,

Ավելի՜ է դժվարացել,
Ավելի՜ է ծանրացել ու
Ու ավելի՜ ծանծաղացել ,
Ու թվո՜ւմ է թե առանց քե՜զ
Ոչի՜նչ,
Ոչի՜նչ,  չի՛ մնացել:

Իսկ ինձ ասո՜ւմ են
Միթե՞ արդեն չի՜ հեշտացել…
Չի՛ հեշտացել,

Ավելի՜ է դժվարացել…