пятница, 6 апреля 2018 г.

«Կատաղած» » գիշեր


Սիրո ձևերից հազարապատի՜կ
«Կատաղած» սե՜րն է մոտիկ իմ սրտին,
Երբ աչքիդ ոչի՜նչ, ոչինչ չի՛ գալիս
Միայն Նա՛ է ու
Քո խելառ հոգին:
Երբ բո՜ցը սիրո այրո՛ւմ է շուրթդ,
Ձեռքիդ ափե՜րը-
Վաղո՜ւց կոշտացած,
Երբ սրբություն է դառնում Նրա հետ քնելդ,
Երբ հրա՜շք է դառնում գիշերը հանկարծ:
Երբ շշուկների՜ց…
Երբ համբույրների՜ց…
Գրկախառնումի՜ց,
Աչքերի՜ց խոնավ…
Նոր շո՜ւնչ է ստանում սիրտդ առնացի
Ու ե՜րգ է երգում արդեն մոռացված:
Գիշերն ամոթխած դառնում է համե՜րգ,
Ուր վիճարկվում է դե՜րը ջութակի,
Առաջին ջութա՜կ…
Առաջին մենե՜րգ…
Ու մարգարտացո՜ղը սիրո շուրթերին:
Երբ բամբասանք է դառնում
Ժա՜մը անջատման՝
Օրորվո՜ւմ՝ հարբած հաճույքի գինով,
Այնժամ հեռանո՜ւմ է անխո՜ս ու անձայն
Գիշե՜րը՝
Վկա՛ն «Կատաղած» սիրո…

Комментариев нет: