суббота, 26 августа 2017 г.

Կարոտից հոշոտված



Քո մարմնի մե՜ջ ես մոռանո՜ւմ եմ,
Որ ունեմ անո՜ւն, ազգանո՜ւն,
Մարմինս ու հոգիս իրար հոշոտո՜ւմ են
Ու մարմնիցդ երազնե՜ր քամում…
---------------------------------------------
Ձեռքիս բաժակը ծաղկե՜ց
Սիրելի՜ս,
Կենա՛ցդ էի խմում լռելյայն,
Ու ձյո՜ւն էր թափվում քո սև աչքերից
Թե՜ժ կեսին ամռան…

Քո գեղեցի՜կն էի ըմպում
Սիրելի՜ս,
Քո թաց մետա՜քսը  շուրթերով պապակ,
Անաղմո՜ւկ, խաղա՜ղ,
Անշշո՜ւկ, լռի՜ն,
Ցնորվո՜ւմ էի մահվան տեսք առած…

Դո՛ւրս էի հորդել ես քո աչքերից,
Իսկ իմ աչքերում անապա՜տ էր շոգ,
Սիրո քամի՜ն էր քո բորբ մարմնից
Քշե՜լ,  հեռացրե՜լ
Հուշերը բոլոր…

Հոշոտե՛լ է ինձ կարոտդ անգին,
Հիմար մի տնքո՜ց  ցա՛վ է պատճառում,
Երա՛խն է բացել երեկոն կարմիր
Կա՜մքն է իմ ըմպում…

Կգա՞  ինչ-որ պահ, որ քո աչքերում
Կարթնանան կապույտ աչքերս դարձյալ,
Ու քո աչքերի լռի՜ն խորքերում
Հարություն կառնի՞
Մի հեռու անցյալ…

Կյանքը, սիրելի՜ս,  կատա՜կ է տխուր
Եվ ժամանա՛կն էլ  խեղկատակ է սի՜ն,
Ի՞նչպես եմ այսօր ես քուն մտնելու,
Ո՞ւմ եմ հղելու
Տողերս վերջին…

Թող ե՛ս լինեմ ցա՜վդ վերջին,
Խո՜հս թաղեմ իմ  ներսում,
Մե՜ղքդ լինեմ ես առաջին,
Ու հեռանա՜մ
Հորիզոնում հանգչելու…


Комментариев нет: