вторник, 13 июня 2017 г.

ՄԻՆՉ ԼՈւՍԱԲԱՑ



Թռիչքի ելած արծիվների հետ,
Շոգ անապատի
վագրերին գետնած,
Վազո՜ւմ եմ, վազո՜ւմ,
Վազում դեպի քեզ,

… Ու չե՜մ հասկանում, օրս ո՞նց մեռավ…

Բարձրացած նժույգ ալիքի բաշի՜ն,
Ծովի մեջ նետած
Աստղերին սառա՜ծ,
Սպասո՜ւմ եմ, սպասո՜ւմ
Սպասո՜ւմ առանց քեզ,

…Ու չեմ հասկանում՝ արևագալը ինչո՞ւ ուշացավ…

Հարբել է ամռան շոգ գինու համից
Առավոտը, որ պիտի նոր ծնվեր,
Ու աչքերիս մեջ թախիծն է թարթում,
…Ու արեգակն է մորթվել
Հեռո՜ւ ինչ-որ տեղ…

Ասես թե ձյունե դաշտերի միջով
Վարդերն են վազում
իմ երազանքի,
Փախչո՜ւմ են, փախչո՜ւմ,
Փախչո՜ւմ դեպի քեզ
ու բղավո՜ւմ են.

- Տա՜ր մեզ, խլի՜ր այս ձեռքերից ցավի…


Ս.Ումառ-Հարությունյան

Комментариев нет: