Ա՜խ, այս
Կյա՜նք կոչված
Դաժան
սրիկան,
Որ և Հո՜ւյս
ունի, թե լե՛ռ կշարժի,
Եվ Հավա՜տ
ունի, որ հարություն կտա,
Եվ
միաժամանա՜կ նաև Սե՜ր ունի,
Որ Ոչի՜նչ չի
տա….
Հո՜ւյսը՝
կարճատես,
Հավա՜տը՝
դիմակ,
Սե՜րը՝
կարճափեշ -
Այդ
սրիկային անվանելով Կյանք
Փարված ենք
մնում տառապանքներին…
Ապրո՜ւմ ենք
այսպե՜ս…
Երանի՜
տալով գնացածներին…
Комментариев нет:
Отправить комментарий