Ես կտամ քեզ
ա՛յն ինչ ունեմ,
Կարող եմ
նաև խոստանալ,
Որ կտամ
նույնիսկ ա՛յն
Ինչ երազե՜լ
եմ, բայց չե՛մ ունեցել,
Ու ի՞նչ
կփոխվի,
Ոչի՜նչ…
Ես ընդամենը
կխաբեմ թե քե՛զ և թե ին՛ձ,
Կնմանվեմ ես
այն խենթ սիրահարին,
որն իր
խոսքերին հաշիվ չի տալիս՝
Նվիրում է
աստղե՜ր, արև՜, լուսի՜ն
Խոստման
կատարելը թողնելով
Ճակատագրի
հույսին…
Ես կտամ քեզ
ա՛յն ինչ ունեմ,
Ա՛յն, ինչ
կարող եմ տալ հիմա-
Ինչ կա՛ իմ
սրտում,
Կներե՜ս, սակայն
Չեմ կարող
քեզ տալ
Օրն իմ լավագույն …
Ո՜չ, դա այն
օրը չէ,
երբ
ծանոթացանք,
Ո՛չ էլ այն
օրը երբ,
համբուրվում էինք և անձրև եկավ,
Դա այն օրն
է,
երբ դու
հեռացա՜ր
Ու ես
հասկացա…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий