суббота, 29 марта 2014 г.

…Իմ նրբությունը (բանաստեղծություն)

* * *
Իմ նրբությունը՝
վերնազգեստիդ տակ թաքնված ամոթ
ու շարժում շփոթ,
Իմ սրբությունը՝ այրած ափերս…
Գլուխները կախ անսահման կարոտ…

Այրվում է կուրծքդ,
ստիպում է սրտիդ տրոփել արագ,
լուծվում են հեռու հորիզոններում…
աչքերիս բիբերն անառակ:

Կյանքի կեսը ցավ է, կեսը երազանք՝
Սարդոստայնի մեջ կորած,
մոլորված…
Չի կարող լինել հայացքդ սառը
Ցավեցնող հոգոցիս առաջ…

Մարմինդ անցնում է
կարծես թե չարի ձեռքերով հյուսված
կիսակամրջով,
ոտքերս մարմնիդ ետևից են գալիս
դողացող,
գլխիկո՜ր…

Երջանիկ են այգաժամերը կարմիր,
Երբ հասկանում են իրենց,
երբ ասում են
«Սպասի՜ր»…
դավաճանությունը ցիկլով պտտվում է
անընդհատ կրկնում
«Ների՜ր»…

…Իմ նրբությունը
վերնազգետիդ տակ թաքնված ամոթ ու
շարժում շփոթ,
…իմ ձեռքերը այրված,
…իմ աչքերը թաց,
հևոց քարացած…
…Ամպերը հեռանում են ոտ ոտ
Ժամանակի օձիքից կառչած…


Ս.Ումառ

Комментариев нет: